Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը
25.04.2013 | 17:19

Բավականին երկար ժամանակ էր, ինչ Գյումրին ապրում էր համեմատաբար հանգիստ կյանքով, բայց արդեն 2 օր է, ինչ այնտեղ ակտիվացել են «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը:
Նրանք բացահայտ կերպով, առանց որևէ վախի, շարունակ կրակում են Գյումրիի փողոցներում...Մինչև ե՞րբ, ո՞ւր ենք մենք այսպես գնում, դեռ որքան պիտի շարունակվեն հանցագործ տարրերի այս ապօրինությունները, մինչև ե՞րբ պիտի ՀՀ ոստիկանությունն ընկրկի այս հանցագործների առաջ: Այս հարցերի պատասխանը, սակայն, ինչպես ես, այնպես էլ ՀՀ շատ քաղաքացիներ չգիտենք, բայց ես, որպես ՀՀ ապագայով ու ՀՀ քաղաքացու համար մտահոգ մարդ, պահանջում եմ ոստիկանությունից օրենքի ողջ խստությամբ պատժել այս հանցագործներին: Վերջին դեպքերի հետ կապված անկողմնակալ վերաբերմունքը ինչ-որ տեղ կվերականգնի նաև հավատը ոստիկանության նկատմամբ, եթե, իհարկե, հավատ ոստիկանության նկատմամբ երբևէ եղել է: Սա շատ լավ առիթ է բարձր ամբիոններից իրեն ժողովրդի իսկական ծառա համարող Վովա Գասպարյանի համար ապացուցելու, որ դա իրոք էդպես է, և ինքն էլ սին հայտարարություններ անող չէ:

Դիտվել է՝ 6900

Մեկնաբանություններ